🇦🇲 / 🇷🇺 Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի համայնքները տևական ժամանակ է ներկայացնում է ադրբեջանական հորինված, կեղծ անվանումներով՝ այդ կերպ տպավորություն ստեղծելով, թե իբր ՀՀ այդ տարածքներն ունեն ադրբեջանական պատկանելություն։
Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այս փաստի վրա և վստահ պնդում, որ սա Ադրբեջանի իշխանությունների հայատյաց ու թշնամանքի քաղաքականության մաս է, այն ցույց է տալիս նրանց իրական մտադրություններն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները, ագրեսիայի հիմքերը:
Մասնավորապես, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունների մեջ Ջերմուկն իրենց լեզվով անվանում են İstisu, Սիսիանը՝ Qarakilsə, Վաղատուրը՝ Vağudi, Վարդենիսը՝ Basarkeçər, Նորաբակը՝ Əzizli, Վերին Շորժան՝ Yukhari Shorzha և այլն։ Սրանք ընդամենը մի քանի օրինակ են:
Փոխարենը՝ անտեսելով Արցախի հայկական բնակավայրերի պատմական անվանումներն ամեն կերպ փորձում են ներկայացնել ադրբեջանական կեղծ տարբերակներով՝ բացարձակ անտեսելով բնիկ հայ ժողովրդի իրավունքներն ու շահերը (օրինակ՝ Մարտակերտն անվանում են Ağdəra, Մարտունին՝ Xocavənd և այլն)։
Այս փաստը հերթական ապացույցն է, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության Հայաստանի հետ, ավելին՝ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում անգամ այդ փաստաթուղթը չի գործելու, քանի դեռ միջազգային հանրությունը գործուն միջոցներ չի ձեռարկում՝ վերացնելու համար Ադրբեջանի իշխանությունների պատերազմ հրահրելու ու թշնամանքի քաղաքականությանը։
Այս ապացույցները ևս փաստագրվում են միջազգային կազմակերպությունների ուղարկելու, ինչպես նաև տարաբնույթն հանդիպումների ժամանակ ներկայացնելու նպատակով։
Министерство обороны Азербайджана долгое время представляет общины Армении выдуманными, ложными азербайджанскими названиями, создавая таким образом впечатление, что эти территории Армении принадлежат Азербайджану.
Обращаем внимание международного сообщества на этот факт и уверенно утверждаем, что это часть политики ненависти и вражды азербайджанских властей, и она свидетельствует об их реальных намерениях по отношению суверенной территории Армении: это основы агрессии.
В частности, исследования Центра Права и Справедливости Фонда «Татоян» показывают, что в официальных сообщениях военного ведомства Азербайджана Джермук на их языке называется İstisu, Сисиан – Qarakilsə, Вагатур – Vağudi, Варденис – Basarkeçər, Норабак – Əzizli, Верин Шоржа – Yukhari Shorzha, и т.д. Это всего лишь несколько примеров.
Игнорируя исторические названия армянских населенных пунктов в Арцахе, они всячески пытаются представить фальшивые азербайджанские версии, полностью игнорируя права и интересы коренного армянского народа (например, Мартакерт называют Ağdəra, Мартуни – Xocavənd, и т.д.).
Этот факт является еще одним доказательством того, что Азербайджан не готовится к миру с Арменией, более того, даже если мирный договор будет подписан, этот документ не будет работать до тех пор, пока международное сообщество не примет соответствующие меры по устранению политики провоцирующую войну и вражду со стороны азербайджанских властей.
Эти доказательства также документируются с целью отправки в международные организации, а также для представления во время разных встреч.