Շատ տրամաբանական հարց է ծագում, ի՞նչ հիմնավորմամբ են ալբիցիան, կատալպան, կանադական ցերսիսը (հուդայածառը) և ձիակասկը տնկվել Երևանի փողոցներում, եթե Բուսաբանական այգու և Կանաչապատման ՀՈԱԿ-ի Գիտական ղեկավարի մենագրության 288 էջին պարզ գրված է, որ նշված ծառատեսակները ամենավնասվողն են քաղաքի պայմաններում։ Նշեմ, որ գնահատականներն արվել են Երևանի այգիների պայմաններում, քանզի մինչ 2023թ. ոչ մի փողոց այդ ծառատեսակներով լուծված չէր։ Ինքս ամբողջությամբ կիսում եմ հարգելի պրոֆեսորի կարծիքը։
#իմբաժինԵրևանը #զով_արա #հով_արա #բնություն_հանուն_առողջության
©ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., Երևանի ավագանու անդամ
Քրիստինա Վարդանյան