Ուրեմն, եթե հիշում եք, Կարեն Դեմիրճյանի անվան համալիրի մոտ գտնվող գետնանցումը գտնվում է ավիրված վիճակում․ կախված լարեր, քանդված պատեր, ջարդված թեքահարթակ, շինաղբ և այլն։
1. Թեքահարթակը շուտ կարգի բերեցին։ 2. Իբր թե լուծեցին կախված լուսավորության լարերի խնդիրը։ 3. Կատարեցին սանիտարական մաքրում։ 4. Բայց ամենավատն այն է, որ ձեռք չտվեցին շինաղբին։ Ի պատասխան ստացել եմ սա․ «Տարածքում կուտակված շինարարական աղբը կհեռացվի ստորգետնյա անցումի հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, որը նախատեսվել է 2026 թվականի ընթացքում»։ Չեմ խնդրել վերանորոգել գետնանցումը, ընդամենը՝ հեռացնել աղբը։ Կամ դրա համար այս տարվա բյուջե՞ն նախատեսված չէ։
❤3👍2
Ուրեմն, եթե հիշում եք, Կարեն Դեմիրճյանի անվան համալիրի մոտ գտնվող գետնանցումը գտ… — Մաքուր Հայաստան | Մաքուր Հայաստան