Մոտենում է ինձ մի պապիկ և խնդրում օգնություն․ ինչ-որ գումար՝ հացի համար։ Դրամապանակում փնտրում եմ մանր, բայց նույնիսկ 10 դրամ չունեմ։ Ասում եմ՝ «կներես, մանր չունեմ»։ Ի պատասխան ասում է. «կարո՞ղ է հազար դրամ տաս»։ Սա մի քիչ զարմացնում է ինձ։ Նորից ասում եմ, որ մանր չունեմ։ Նստում եմ մեքենաս և մտածում, որ ի վերջո պետք է իրար օգնենք. խեղճ մարդը ընդամենը հաց է ուզում։
Բացում եմ պատուհանը ու ասում․ «մի քիչ առաջ հացի փուռ կա, այնտեղ գնա, ես կմոտենամ»։ Մտնում եմ խանութ, խնդրում եմ ամենամեծ մատնաքաշը։ Այդ ընթացքում պապիկը դրսում կանգնած՝ ծխում է։ Դուրս եմ գալիս, հացը տալիս եմ նրան՝ ասելով․ «միայն մի բան եմ խնդրում՝ ծխախոտի մնացորդը աղբաման նետիր»։
Նա նայում է ինձ ու ասում․ «գոնե երկու հատ առ»։ Ապշում եմ. մարդուն լավություն ես անում, իսկ շնորհակալություն հայտնելու փոխարեն նորից պահանջում է։
Ես ինձ զսպեցի և պարզապես ասացի․ «կներես, շտապում եմ։ Բարի ախորժակ»։
❤8👍4
Մոտենում է ինձ մի պապիկ և խնդրում օգնություն․ ինչ-որ գումար՝ հացի համար։ Դրամապա… — Մաքուր Հայաստան | Մաքուր Հայաստան