Հարգելի ընկերներ, մենք ուզում ենք կազմակերպել բողոքի ակցիա՝ ադրբեջանական բենզինի հետ կապված։ Այն ժամանակ, երբ մեր հայրենակիցները ապօրինի պահվում են Բաքվի բանտերում, այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության տարածքները օկուպացված են, և մեր նկատմամբ բարձրագույն մակարդակում շարունակվում է ատելության քարոզը, այս ամենը անընդունելի է։ Ես՝ որպես հայ, որպես քաղաքացի, դրա դեմ եմ։ Այսօր բենզին են բերում, վաղը՝ լոլիկ, մյուս օրը՝ հագուստ։ Եվ այսպես, քայլ առ քայլ, գրավելու են մեր երկիրը։ Խնդրում եմ այս ամենը քաղաքականության հետ չկապել․ ինձ միայն Հայաստանը է հետաքրքրում, թքած ունեմ ամբողջ աշխարհի վրա։ Առնվազն այնքան ժամանակ, որքան այս խումբը գոյություն ունի, ես քարոզում եմ, որ չեմ գնում թուրքական ապրանք։ Ով ցանկանում է մասնակցել, խնդրում եմ արձագանքել։ Եթե չեք կարող անձամբ մասնակցել, ապա խնդրում եմ ուղարկել նկարներ, որոնք ձեր կարծիքով կարող ենք տպել և օգտագործել ցույցի ժամանակ։