Չէ՛ չէ՛, հանգիստ եղեք, այստեղով թշնամին չի անցել, այս հուշաքարերի վրայի բրոնզե ձուլվածքները թշնամին չի գողացել, այս աղբը գերեզմանների վրա թշնամին չի լցրել, հայ մեծերին թշնամին չի մոռացության մատնել, էս ամենը մեր կողքը ապրող ու էս հողի կենացը խմող մարդիկ են արել։
Սա Երևանի Կենտրոնական գերեզմանատանը գտնվող «Քաղաքային պանթեոն 1»-ն է, որը գտնվում է Երևանի քաղաքապետարանի բխլանսում, գրանցված է որպես մշակութային ժառանգություն և որտեղ հուղարկավորված են 100-ավոր հայ արվեստի, մշակույթի և քաղաքական գործիչներ, գրողներ, բանաստեղծներ, կոմպոզիտորներ, գիտնականներ և ԽՍՀՄ ազգային հերոսներ։
Աղբյուրը`
Էդուարդ Հայրումյան