Մոտավորապես մեկ ամիս առաջ ես հայտ էի ներկայացրել՝ խնդրելով տեղադրել նախազգուշացնող նշան։ Ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնեցին, որ ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշման 31-րդ կետով հստակ սահմանվում է գծանշման իրականացումն առանց տեխնիկական միջոցների։ Սակայն ես համաձայն չեմ այդ հիմնավորման հետ, քանի որ առանց նախազգուշացնող նշանի շատ դժվար է նկատել հետիոտնային անցման գծերը, որոնք ժամանակի ընթացքում մաշվում են, իսկ կուտակված փոշու և կեղտի պատճառով դառնում են գրեթե անտեսանելի։
Դրանից առաջ, 05.10.2024 թ.-ին նույնպես ներկայացրել էի հայտեր՝ խնդրելով կառուցել հետիոտնային անցումներ, հատկապես այն վայրերում, որտեղ արդեն իսկ առկա են սայլակների համար նախատեսված թեքահարթակներ, սակայն բացակայում են բուն անցումները։ Այդ ժամանակ ևս իմ հայտը մերժվել էր։
❤6👍1🔥1
Մոտավորապես մեկ ամիս առաջ ես հայտ էի ներկայացրել՝ խնդրելով տեղադրել նախազգուշացն… — Մաքուր Հայաստան | Մաքուր Հայաստան