Հարգելի՛ Փարաքարի բնակիչներ, խնդրում եմ ձեզ՝ մաքուր պահել մեր բնակավայրը: Ամենացավալն այն է, որ ցանկացած գյուղ, ուր էլ որ գնում եմ, նույն վիճակում է։ Եթե մենք մեր տունը չենք խնայում, հետո ինչ-որ բան ենք խոսում օտարների մասին։ Եթե մեզ համար աղբ նետելն ինչ-որ բնականոն սովորություն է դարձել, ապա արտասահմանցիներն էլ են դա տեսնում և նույն կերպ վերաբերվում մեր հողին։