Երեք տարի առաջ մենք բոլորս կորցրեցինք Հայաստանի մի մասը։ Մեր հայրենակիցները էթնիկ զտման պատճառով ստիպված եղան լքել մեր բոլորիս հայրենիքը։ Այն ժամանակ, երբ 9 ամիս դու ու քո ընտանիքը շրջափակման մեջ եք, ձեր սնունդը վերջանում է, երեխադ զրկված է իր խաղաղ մանկությունից, և այդ ամենով հանդերձ դու տոկուն ես ու արժանապատիվ պայքար ես մղում, ապա ոչ ոք բարոյական իրավունք չունի հարցնելու. «Ինչո՞ւ են փախել»։
Ես իսկապես զզվում եմ նման խոսակցություններից, քանի որ ինձ համար ոչ մի տարբերություն չկա, թե որտեղից է հայը։ Կարևոր է, որ նա լավ մարդ լինի։
Արցախը այն վայրն է, որտեղ հայոց գրերն առաջին անգամ մտան դպրոց՝ Մաշտոցի տեսական գյուտից վերածվելով կրթության, ազգային ինքնության և ոգու պահպանման իրական զենքի. այդպիսի վայրը հնարավոր չէ հայրենիք չկոչել։