Մեր քաղաքի պատերի վրա ամեն ինչ կարելի է տեսնել՝ Տելեգրամ-ալիքներ, որտեղ թմրամիջոցներ են վաճառում, ռասիստական խորհրդանիշներ, քրեական ենթամշակույթի խորհրդանիշներ և այլն։ Եվ առաջին հերթին հենց նման բաները պիտի ջնջված լինեն, մինչդեռ դրա փոխարեն մեր հերոսների պատկերներն են ջնջվում։
Ինչպե՞ս է ստացվում, որ ամեն անգամ, երբ քաղաքապետարանը ինչ-որ գործ է սկսում, մարդիկ ընդվզում են։ Որովհետև մենք «լավ» փորձ ունենք, և հաճախ քաղաքապետարանի աշխատանքը անբարեխիղճ ձևով է կատարվում։ Մարդիկ նախընտրում են թողնել այնպես, ինչպես կա՝ իմանալով, որ կարող է ավելի վատ լինել։
Մեր հայրենիքը չի սահմանափակվում Հանրապետության հրապարակով։ Սա մեր երկրի ամեն գյուղն ու քաղաքն է։ Սրանք մեր արմատներն են, որոնք սկսվում են այստեղից և հասնում մինչև Ստեպանակերտ։
Երեք տարի առաջ մենք բոլորս կորցրեցինք Հայաստանի մի մասը։ Մեր հայրենակիցները էթնիկ զտման պատճառով ստիպված եղան լքել մեր բոլորիս հայրենիքը։ Այն ժամանակ, երբ 9 ամիս դու ու քո ընտանիքը շրջափակման մեջ եք, ձեր սնունդը վերջանում է, երեխադ զրկված է իր խաղաղ մանկությունից, և այդ ամենով հանդերձ դու տոկուն ես ու արժանապատիվ պայքար ես մղում, ապա ոչ ոք բարոյական իրավունք չունի հարցնելու. «Ինչո՞ւ են փախել»։
Ես իսկապես զզվում եմ նման խոսակցություններից, քանի որ ինձ համար ոչ մի տարբերություն չկա, թե որտեղից է հայը։ Կարևոր է, որ նա լավ մարդ լինի։
Արցախը այն վայրն է, որտեղ հայոց գրերն առաջին անգամ մտան դպրոց՝ Մաշտոցի տեսական գյուտից վերածվելով կրթության, ազգային ինքնության և ոգու պահպանման իրական զենքի. այդպիսի վայրը հնարավոր չէ հայրենիք չկոչել։
Ամեն օր մենք տեսնում ենք նույն տեսարանը, և նմանատիպ իրավախախտումները հիմնականում կատարվում են Գեղանիստի կողմերում։ Ինչպե՞ս է ստացվում, որ բոլորս տեսնում ենք, իսկ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ոչ։ Բավական է վնասել մեր երեխաների առողջությունը։
Ճշմարիտ հայրենասիրության օրինակ դարձավ կանանց՝ ինչպես պրոֆեսիոնալ զինծառայողների, այնպես էլ կամավորականների (Սուսաննա Գրիգորյանի, Անուշ Ապետյանի, Ալիսա Մելքոնյանի, Իրինա Գասպարյանի և նրանց մարտական ընկերների) ինքնազոհողությունը, որոնք բացառիկ արիություն ու հերոսություն ցուցաբերեցին 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը պաշտպանելիս։
Պետք է աշխարհից անտեղյակ լինել, որ հավատաս Ադրբեջանի հետ խաղաղությանը
Արդեն երրորդ տարին ա՝ պայքարում եմ, որ Հերացի փողոցը կարողանան անցնել նաև հաշմանդամություն ունեցող անձինք ու փոքր երեխաների հետ մայրերը, որովհետև ամբողջ փողոցում ՈՉ ՄԻ ԱՅԼ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆ ՉԿԱ։
Ընդհանուր մթնոլորտը, երգը և ետնապատկերը համապատասխանում են իրար։ Տպավորություն էր, թե ինչ-որ Կրասնոդարում լինեի։ Եվս մեկ անգամ եմ ասում՝ այս ենթամշակույթը ոչ մի կապ չունի հայության հետ։
Ես ընդհանրապես չեմ ընդունում, որ մարդիկ գալիս են մեր տուն ու մեր պատերին տարբեր նշաններ գրում՝ ատելություն քարոզելով ուրիշ պետությունների և ազգերի դեմ։ Կապ չունի, թե որ կողմից են նրանք՝ Ռուսաստանի, թե Ուկրաինայի, Իսրայելի, Պակիստանի, թե Սիրիայի. գնացե՛ք ձեր տուն ու այնտե՛ղ քարոզեք։