Երեք տարի առաջ ես իրականացրեցի երազանքս՝ հայրենադարձվեցի։ Արդյոք փոշմանե՞լ եմ․ միանշանակ ո՛չ։ Ես սիրով հաղթահարեցի բոլոր կենցաղային դժվարությունները, ինտեգրման փուլը, մշակութային տարբերությունները, որոնք բերել են բախումների։Որքան հնարավոր է՝ ես նվիրվել եմ հայրենիքիս և շարունակում եմ դա անել։ Համարում եմ, որ ցանկացած պատասխանատու հայի ապրելակերպը պիտի ծառայի հայրենիքին։ Բոլորիս հորդորում եմ սիրել մեր միակ տունը՝ ամեն օր, ամեն պահի, և թույլ չտալ որևէ մեկին պղծել մեր հայրենիքը։Շատ բան կարող եմ ասել, բայց ուզում եմ եզրափակել․ մեր այսօրվա մտքերը ստեղծում են մեզ, իսկ մենք կառուցում ենք մեր տունը, մենք մեր տան պատերն ենք։ Ի վերջո, կամ դու պայքարում ես, կամ անտարբեր նայում, թե ինչպես են քո փոխարեն որոշում քո ապագան։