Երեկ Ռոբերտ Սայադյանի նախաձեռնությամբ անցավ աղբահավաք և ծառատունկ։
Ինչ տեսել ենք, դա հնարավոր չէ նկարագրել։ Բայց ամեն դեպքում ես ուրախ եմ տեսնել մարդկանց, որոնք իմ պես անտարբեր չեն․ եռապատիկ լիցքավորվեցի ձեզ հետ շփվելուց։
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:30-ին տեղի կունենա խաղաղ հավաք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ՝ Ամուլսարի հանքարդյունաբերության վերաբերյալ մեր ձայնը բարձրացնելու և բնության պահպանության կարևորության մասին խոսելու։ Այնուհետև նախատեսվում է քայլերթ` դեպի Հաղթանակի կամուրջ։
Երեք տարի առաջ ես իրականացրեցի երազանքս՝ հայրենադարձվեցի։ Արդյոք փոշմանե՞լ եմ․ միանշանակ ո՛չ։ Ես սիրով հաղթահարեցի բոլոր կենցաղային դժվարությունները, ինտեգրման փուլը, մշակութային տարբերությունները, որոնք բերել են բախումների։Որքան հնարավոր է՝ ես նվիրվել եմ հայրենիքիս և շարունակում եմ դա անել։ Համարում եմ, որ ցանկացած պատասխանատու հայի ապրելակերպը պիտի ծառայի հայրենիքին։ Բոլորիս հորդորում եմ սիրել մեր միակ տունը՝ ամեն օր, ամեն պահի, և թույլ չտալ որևէ մեկին պղծել մեր հայրենիքը։Շատ բան կարող եմ ասել, բայց ուզում եմ եզրափակել․ մեր այսօրվա մտքերը ստեղծում են մեզ, իսկ մենք կառուցում ենք մեր տունը, մենք մեր տան պատերն ենք։ Ի վերջո, կամ դու պայքարում ես, կամ անտարբեր նայում, թե ինչպես են քո փոխարեն որոշում քո ապագան։
Բոլոր հայերը կեղծ փաստաթղթեր են կրում: Նրանք կրում են բրազիլական, ֆրանսիական, լիբանանյան փաստաթղթեր, ևայլն: Դա ոչինչ չի նշանակում: Դրանք բոլորը կեղծ են այնքան ժամանակ, քանի դեռ հայկական չեն:
Մենք նախընտրում ենք խոսքերով սիրել Հայրենիքը։ Հարգանքը մեր հերոսների նկատմամբ արտահայտվում է հանրային հարթակներում։ Բայց իրականությունը դրան չի համապատասխանում։ Միայն պատասխանատու հայը իրեն թույլ չի տալիս աչքերը փակել և անտեսել իրական վիճակը։
Ընկերս մի տեսանյութ ուղարկեց Գողթից։ Տեսարանն այնքան չի զարմացնում, որքան ժանգոտ խորհրդային աղբամանները։ Չեմ հավատում, որ պետությունը նոր աղբամաններ ձեռք բերելու փող չունի։
Մեր էության դեմ՝ բառիս բուն իմաստով, հայտարարեցին պատերազմ։ Մեր հայկականությունը փորձում են ջնջել, գնել, փոխարինել այլ մոդելներով։ Պայքարող հայի փոխարեն՝ հարմարվող և սպառող։ Քայլ առ քայլ, ստորացումից՝ նոր ստորացում, և մինչև այն պահը, երբ դու այլևս տեր չլինես քո տանը։
Իսկ եթե դու հաշտ չես, ապա քո ապրելակերպը պիտի ընդվզի այս ամենին։