Ամեն անգամ այցելելով Գառնի՝ նորից և նորից հիանում ես։ Սա անկրկնելի գեղեցկություն է, որը թույլ չի տալիս անտարբեր մնալ։ Տարի առ տարի ես սկսում եմ ավելի և ավելի շատ սիրել մեր պատմական ժառանգությունը. ամեն անգամ գտնում ես մի նոր չքնաղություն։
Երեկ Ռոբերտ Սայադյանի նախաձեռնությամբ անցավ աղբահավաք և ծառատունկ։
Ինչ տեսել ենք, դա հնարավոր չէ նկարագրել։ Բայց ամեն դեպքում ես ուրախ եմ տեսնել մարդկանց, որոնք իմ պես անտարբեր չեն․ եռապատիկ լիցքավորվեցի ձեզ հետ շփվելուց։
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:30-ին տեղի կունենա խաղաղ հավաք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ՝ Ամուլսարի հանքարդյունաբերության վերաբերյալ մեր ձայնը բարձրացնելու և բնության պահպանության կարևորության մասին խոսելու։ Այնուհետև նախատեսվում է քայլերթ` դեպի Հաղթանակի կամուրջ։