🇦🇲/🇷🇺 Հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնեն. Փաշինյան
Մենք հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով վեց ամիս ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո իրենք նույնպես կարող են «Պաշտպան հայրենյաց»-ի տրամաբանությամբ անցնել ավելի երկարաժամկետ զինծառայության։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դիմելով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին՝ Փաշինյանը հարցրեց, թե երբվանից կարող են դիմումներ գրել 6-ամսյա զինծառայություն անցնելու վերաբերյալ։
«Ամեն ինչ կանենք, որ ձմեռային զորակոչին հասցնենք, դժվարանում եմ ասել ամառայինին կհասցնենք, թե ոչ, ամեն ինչ կախված է մեր արագությունից»,- ասաց Պապիկյանը։
Արձագանքելով՝ Փաշինյանն նշեց․ «Մենք խնդիր ենք դրել, որ մեր կանանց համար նոր և թարմ ենթակառուցվածքներ լինեն, որպեսզի նոր բովանդակությամբ ու թարմությամբ սկսենք այդ գործընթացը, նոր էջ է իրենց համար»։
Пашинян: Женщины смогут пройти шестимесячную воинскую службу на добровольной основе
Мы предоставим возможность женщинам пройти шестимесячную воинскую срочную службу на добровольной основе, после чего они также смогут пройти более длительную службу в рамках логики «Отечественного защитника». Об этом заявил на заседании Правительства Армении 9 февраля премьер-министр республики Никол Пашинян.
Обращаясь к министру обороны Сурену Папикяну, Пашинян спросил, когда можно будет написать заявление о прохождении 6-месячной воинской службы? «Мы сделаем все, чтобы успеть к следующему зимнему призыву, затрудняюсь сказать, успеем ли мы все сделать к летнему призыву или нет, все зависит от нашей скорости», - сказал Папикян.
В ответ глава кабмина отметил: «Мы поставили задачу обзавестись новыми инфраструктурами для наших женщин, чтобы можно было начать процесс с новым содержанием, для них это новая страница».
#AzgBanak • #ErkirAmroc • #ՀայԿանայք • #HayKanayq
🇦🇲 / 🇷🇺 Հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով 6 ամ… — Մաքուր Հայաստան | Մաքուր Հայաստան