🇦🇲/
🇷🇺«Ոսկու շուկան» փակվել է
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշման համաձայն՝ դադարեցվել է Մ․ Խորենացու փողոց 24 հասցեում «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատանքները։ Այս մասին [
NEWS.am](
https://news.am/)-ը տեղեկանում է ՔՏՀԱ տեսչական մարմնից։
«Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հունվարի 25-ի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, ք․ Երեւան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում:
Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2023 թվականի փետրվարի 6-ին կազմվել է արձանագրություն, եւ վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ ընկերության կողմից ՀՀ, ք․ Երեւան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող շենքերը եւ շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով եւ խախտումներով, որոնք էլ կարող են անմիջականորեն եւ ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման եւ մարդկանց անվտանգության համար։
Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել ամբողջությամբ դադարեցնել ՀՀ, քաղաք Երեւան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատանքները»,– ասվում է հաղորդագրության մեջ։
В Ереване закрыта известная ярмарка ювелирных изделий «Мир золота»: Из соображений безопасности
В Ереване закрыта известная ярмарка ювелирных изделий «Мир золота», которая принадлежит ООО «Концерн Вагарш и сыновья». Об этом Новости
Армении-NEWS.am сообщили в пресс-службе Инспекционного органа градостроительства, технической и пожарной безопасности.
Согласно ведомству, на основании поручения начальника Инспекционного органа по градостроительству, технической и пожарной безопасности от 25 января 2023 года, специалисты Инспекционного органа 6 февраля провели пожарно-техническую проверку в ООО «Концерн Вагарш и сыновья». По результатам проверки выяснилось, что здания и сооружения, расположенные по адресу г. Ереван, ул. М. Хоренаци, 24, эксплуатируются с многочисленными недостатками и нарушениями требований нормативных документов по пожарной безопасности, что может создать прямую и непосредственную угрозу возникновения пожаров и безопасности людей. Принимая во внимание указанные обстоятельства, руководитель инспекционного органа принял решение о полном прекращении деятельности ООО «Концерн Вагарш и сыновья».