Այսօր Արցախը պաշտպանում է Սյունիքը, իսկ Սյունիքը` Հայաստանը։Չնայած այն հանգամանքին, որ տասնամյակներ շարունակ հայ հասարակության մի մասը հավատում էր, որ Արցախը ավելորդ բեռ է Հայաստանի լուսավոր ապագային հասնելու ճանապարհին, 2020 թվականի պատերազմից հետո պարզ է դառնում, որ հենց Արցախն է շատ առումներով հանդիսանում պաշտպանական ամրոց Ադրբեջանի՝ Սյունիք տանող ճանապարհին։
⛔️Քանի դեռ Ադրբեջանը լիովին չի լուծել իր խնդիրներն Արցախում, նրա համար դժվար է իրականություն դարձնել Սյունիքում միջանցք ճեղքելու (կամ այն գրավելու) իր երազանքը։
Արցախահայության շրջափակումը՝ նրանց պատմական հողերից դուրս մղելու նպատակով, հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ ադրբեջանա-թուրքական քաղաքականության իրականացման բազմաթիվ փուլերից մեկն է միայն։
✅Բայց արդեն 65 օր է, ինչ արցախցիներն իրենց համառությամբ դժվարացնում են Ադրբեջանի ծրագրերի իրականացումը։
@frontartsakh