🇦🇲/
🇷🇺Ապօրինի ջրառ իրականացնելու 12 դեպք է բացահայտվել, որոնց գործողությունն անմիջապես կասեցվել է. Տեսչական մարմին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ուղղությամբ 2022թ. իրականացրել է 51 ստուգում, որից 33-ը ՀԷԿ-ում և ՓՀԷԿ-ում, 9-ը՝ ջրօգտագործողների ընկերությունում, 9-ը՝ ձկնաբուծարանում։
Տեսչական մարմնից [
NEWS.am]-ին հայտնում են, որ տարեկան ծրագրով 2022թ. կատարողականը կազմում է 100%:
Ավարտված 51 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 99 իրավախախտման դեպք։
Կայացվել է 80 վարչական տույժ նշանակելու մասին որոշում
Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 22.230.000 ՀՀ դրամ
Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 94.974.872 ՀՀ դրամ:
2022թ. ընթացքում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից նաև բացահայտվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության առկայության ապօրինի ջրառ իրականացնելու 12 դեպք, որոնց գործողությունն անմիջապես կասեցվել է (սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվություն ձեռք բերելուց հետո 2-ի կասեցումը հանվել է):
Инспекционный орган по охране природы и недрам Армении выявил 12 случаев незаконного забора воды
Инспекционный орган по охране природы и недрам Армении в 2022 году осуществил 51 проверку в направлении использования и охраны водных ресурсов.
Как сообщили Новости Армении – [
NEWS.am] в пресс-службе Инспекционного органа по охране природы и недрам, в результате проведенной 51 проверки выявлено 99 случаев нарушений. Принято решение о наложении 80 административных взысканий. Размер штрафов составил 22 млн. 230000 драмов.
Размер рассчитанной суммы возмещения ущерба, причиненного окружающей среде, составил 94 млн. 974872 драма.
В течение 2022 года выявлены также 12 случаев незаконного забора воды без соответствующего разрешения на водопользование. Эти действия сразу же были пресечены (приостановка двух из них была снята после получения в установленном порядке разрешения на водопользование).