Հայաստանում կանայք 6 ամսով զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն կունենան․ Կառավարությունն ընդունեց նախագիծը
Նախագիծը ՀՀ կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Նախագծով նախատեսվում է ներդնել իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ։
Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս։ Նախագծով կարգավորվում են դիմում ներկայացնելու ժամկետներն այն հաշվարկով, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել նրանց զինվորական հաշվառման և առողջական վիճակի գնահատման գործընթացը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Պապիկյանը։
Հնարավորություն ունեն մինչև զորակոչվելու օրը հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից։
Զորակոչված կանայք առանց վիճակահանության նշանակվում են ուսումնական զորամասերում և ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդ զորամասերում։ Պարտադիր զինվորական ծառայության 6-ամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալը առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում լինելու է պատվովճար, որը նախատեսվում է սահմանել 6 ամիսը լրիվ ծառայելու դեպքում՝ 1 միլիոն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում նշված գումարը 6 ամսվա բաժանելու և փաստացի ծառայած ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացված չափով։
Женщины Армении при желании смогут проходить воинскую службу, рассчитанную на 6 месяцев: проект принят правительством
Проект на заседании правительства РА представил министр обороны Сурен Папикян.
«Проект предусматривает введение системы срочной воинской службы для представительниц женского пола на добровольной основе.
Для женщин, поступающих на срочную военную службу в добровольном порядке, срок обязательной военной службы устанавливается на 6 месяцев. Согласно проекту, сроки подачи заявлений регулируются с целью организации процесса их воинского учета и определения состояния здоровья», - как сообщает «Арменпресс», представил Папикян.
У женщин будет возможность отказаться от обязательной воинской службы до дня призыва.
Женщины-призывники будут направляться в учебные воинские части без жеребьевки, и их служба будет проходить исключительно в этих воинских частях.
По истечении 6-месячного срока воинской повинности или досрочного увольнения по состоянию здоровья будет выплачиваться гонорар, который планируется установить в размере 1 млн драмов при полных 6 месяцах службы, при досрочном увольнении указанная сумма будет делиться на 6 месяцев и умножаться на количество фактически отбытых месяцев в полученной сумме.
«Женщины, по истечении 6-месячного срока, вместо демобилизации смогут перейти на контрактную военную службу сроком на 5 лет в рамках программы «Защитник Отечества»», - заключил министр обороны Армении.
#AzgBanak • #ErkirAmroc
🇦🇲 / 🇷🇺 Հայաստանում կանայք 6 ամսով զինվորական ծառայություն անցնելու հնարավոր… — Մաքուր Հայաստան | Մաքուր Հայաստան