Հեղինակավոր «Ֆիգարո»-ն դեկտեմբերի համարը նվիրել է հայ ժողովրդի պատմությանը. Հին ժամանակներից մինչև 44-օրյա պատերազմ
Ֆրանսիական հեղինակավոր «Ֆիգարո» պարբերականը իր «Ֆիգարո – պատմություն» ամսագրի դեկտեմբերի համարը նվիրել է հայ ժողովրդի պատմությանը: Ամսագրի շապիկին ֆրասահայ հայտնի լուսանկարիչ Անտուան Ագուջյանի հեղինակած լուսանկարն է: Ամսագրի ամբողջ համարը վերնագրված է «Հայաստան. Պատմության փորձության ենթարկված ազգ. Ողբերգություն և հույս»:
Ամսագրում տարբեր լուսանկարիչների տարբեր ժամանակների գործեր են, իսկ տեքստային մասի հեղինակները ինչպես հայ, այնպես էլ օտարազգի հեղինակավոր պատմաբաններ են: 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակին կատարած անդրադարձում օգտագործված են Անտուան Ագուջյանի լուսանկարները: