12–օրյա վերապատրաստում անցնելու. Նրանք վարելու են MAN ավտոբուսները
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի 10 վարորդներ այսօր մեկնել են Գերմանիա 12–օրյա վերապատրաստում անցնելու։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը։