🇦🇲/
🇷🇺Նախատեսվում է Սեւանում ունենալ եւս 3 հանրային լողափ. Փաշինյանին ներկայացվել են Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերը
Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվել է գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկումը: Այս մասին [
NEWS.am](
https://news.am/)-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարության մի շարք ծրագրերի ընթացքի վերաբերյալ, մասնավորապես Սեւանա լճի մակարդակի բարձրացման, ափամերձ հատվածի մաքրման աշխատանքների, հանրային լողափերի բարեկարգման ու կազմակերպման ուղղությամբ իրականացված քայլերի, ինչպես նաեւ սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի համակարգի, «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի հետագա գործունեության, կողակ ձկնատեսակի վերականգնման ծրագրերի վերաբերյալ:
Նշվել է, որ հաշվետու տարում սիգի արդյունագործական որսի ծրագրի շրջանակում պետության հետ համագործակցող ձկնորսների թիվը հասել է 800-ի, 2022 թվականից արգելվում է սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանի Հանրապետությունից։ Նախատեսվում է այս տարի ամռանը ունենալ եւս 3 հանրային լողափ՝ համապատասխան կահավորմամբ եւ անվճար ծառայությունների ցանկով: Աշխատանք է տարվում կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացման ուղղությամբ:
Զեկուցվել է, որ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում 2018-2022թթ. ջերմաարդիականացվել է շուրջ 140 շենք, որից 100-ը՝ բնակելի:
Ներկայացվել խորքային հորերի լուծարման եւ/կամ կոնսերվացման ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները, նշվել է, որ դրանց քանակը հստակեցվել է, այժմ ամփոփվում են աշխատանքների իրականացման եւ տեխնիկական վերահսկողության համար անցկացված մրցույթները:
Քննարկման առարկա են դարձել նաեւ բնության հուշարձանների հայտնաբերման ու սահմանման, ՊՈԱԿ-ների կառավարման ու գործունեության արդյունավետության բարձրացման, ընդերքօգտագործման թափոնների ռեկուլտիվացման, անտառտնկման ուղղությամբ կատարված միջոցառումները:
Николу Пашиняну представлены подробности хода ряда программ, реализуемых Министерством окружающей среды
В Министерстве окружающей среды продолжилось обсуждение отчета о работе в 2022 г. Об этом Новости
Армении-NEWS.am сообщили в аппарате премьер-министра Армении.
Премьер-министру Николу Пашиняну были представлены подробности хода ряда программ, в частности, повышения уровня озера Севан, работ по очистке береговой линии, благоустройству и организации общественных пляжей, системы промыслового отлова рыбы сиг, дальнейшей деятельности фонда «восстановление запасов Севанского Ишхана и развитие рыбоводства. Было отмечено, что в отчетном году число рыбаков, сотрудничающих с государством в рамках программы промыслового лова сига, достигло 800, с 2022 года экспорт икры сига из Республики Армения запрещен. Предметом обсуждения стали также мероприятия по обнаружению и определению памятников природы, повышению эффективности управления и деятельности ГНКО, рекультивации отходов недропользования, лесопосадке.