Երեկ գնացինք Խոր Վիրապ։ Մեքենայից արդեն տեսնում էի մեծ քանակությամբ աղբ. գլխավոր ճանապարհից դուրս՝ աղբ, նոր սարքած կայանատեղում՝ աղբ և նույն տեղում զուգարան են գնում։ Այնտեղ, որտեղ ասֆալտը վերջանում է, սկսվում է աղբը։ Այն, ինչ քեզ համար սուրբ է, պիտի մաքուր պահես։ Աղբ հավաքելու ընթացքում համարյա բոլորը նայում էին վրաս։ Եվ երբեք չգիտես, թե ինչի մասին են մտածում։ Կարող է մտածում են՝ «էս ինչ տարօրինակ մարդ է»։ Կամ հերթական անգրագետը կմոտենա ու կսկսի ապուշ հարցեր տալ։ Բայց շատ հնարավոր է նաև, որ սկսեն գովել։ Սկզբում մի տղա մեքենայից ասաց, որ շատ լավ գործ եմ անում, շնորհակալություն հայտնեց։ Հետո մի պապիկ մոտեցավ։ Հետո մի աշխատող բարձրաձայն ասաց, որ եթե մեզանից ամեն մեկը գոնե մի թուղթ բարձրացնի, մեր երկրում ամեն ինչ լավ կլինի։ Եվ այլն։