Երեկ Երևանյան լճում միասնական ուժերով կարգի ենք բերել ափի մի հատված։ Շատ կարևոր և պատմական վայր է։ Հենց այս ափի հատվածում Շավարշ Կարապետյան 1976 թվականի սեպտեմբերի 16-ին փրկել է Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին։
Вчера на Ереванском озере общими усилиями мы привели в порядок участок берега. Это очень важное и историческое место. Именно на этом участке берега Шаварш Карапетян 16 сентября 1976 года спас пассажиров троллейбуса, упавшего в Ереванское озеро.
«Հարգելի՛ քաղաքացի, տեղեկացնում ենք, որ Սեբաստիայի փողոցի Ձեր կողմից նշված հատվածում կատարվել են փոսալցման աշխատանքներ»։ Երկու ամիս անց ես վերջապես ստացել եմ քաղաքապետարանի պատասխանը։ Այդ երկու ամիսների ընթացքում սպասել եմ, թե երբ վերջապես կկատարեն փոսալցման աշխատանքները։ Եվ շատ ափսոս, որ երկու ամիս անց կատարվել է ամենաանորակ աշխատանքը։
«Уважаемый гражданин, сообщаем, что на указанном вами участке улицы Себастии были выполнены работы по заделке ям». Спустя два месяца я наконец получил ответ от мэрии. В течение этих двух месяцев я ждал, когда же наконец будут выполнены работы по заделке ям. И очень жаль, что спустя два месяца была выполнена работа самого низкого качества.
Երեկ մի դեպք պատահեց․ դիմացի մեքենայից դուրս նետեցին ծխախոտի մնացորդը։ Ես որոշեցի վարորդին նվիրել մեքենայի համար նախատեսված մոխրաման, սակայն նա մերժեց։ Երկու անգամ ասացի, որ սա նվեր է, բայց նույնիսկ դա չօգնեց։ Քանի որ ժամանակ չունեի նրան համոզելու, արագ վերադարձա իմ մեքենա։
Բոլորս պետք է գիտակցենք, որ սա մեր տունն է։
Вчера произошёл один случай: из машины впереди выбросили окурок. Я решил подарить водителю пепельницу для автомобиля, однако он отказался. Я дважды сказал, что это подарок, но даже это не помогло. Поскольку у меня не было времени его уговаривать, я быстро вернулся в свою машину.
Մենք նույնիսկ մեր տան մեջ տերեր չենք։ Առնվազն տասնյակ տարիներ շարունակ մենք քարոզել ենք «անտեր երկիրը»։ Կյանքից դժգոհ ցանկացած հայ իր բերանով քարոզել է անպատասխանատվություն և անտարբերություն, և դա տանում է դեպի ինքնաոչնչացում։ Միտքն ու խոսքը ավելի ուժեղ են, քան մենք պատկերացնում ենք։ Դու պիտի տեր լինես քո տան մեջ։ Քո փոխարեն տիրություն ոչ ոք չի վերցնելու։
Мы даже не хозяева в своем доме. По меньшей мере десятки лет мы пропагандировали «бесхозную страну». Любой недовольный жизнью армянин своими словами пропагандировал безответственность и равнодушие, и это ведет к самоуничтожению. Мысль и слово сильнее, чем мы представляем. Ты должен быть хозяином в своем доме. За тебя никто не возьмет на себя эту ответственность.
Վարորդը պետք է վարել ավտոբուսը՝ ոչ ավել, ոչ պակաս։ Դրա համար նա պետք է լինի հանգիստ և ուշադիր։ Փոխարենը, քաղաքապետարանը ամեն ինչ անում է, որպեսզի վարորդների կյանքը բարդանա։ Ամեն կանգառում ուղևորների հետ բանավիճելով՝ վարորդը միայն նյարդայնանում է և կորցնում ուշադրությունը։
Водитель должен просто водить автобус — ни больше, ни меньше. Для этого он должен быть спокойным и внимательным. Вместо этого мэрия делает всё, чтобы жизнь водителей становилась сложнее. На каждой остановке, вступая в споры с пассажирами, водитель только зараздражается и теряет внимание.
Սիրելի՛ աղջիկներ, շնորհավորում ենք Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ։ Մաղթում ենք ձեզ առողջություն և լավ տրամադրություն։ Թող ձեր կյանքը լցված լինի ուրախությամբ և երջանկությամբ։ Շնորհակալ ենք ձեզ, որ գեղեցկություն և կյանք եք պարգևում մեր աշխարհին։ 💐💐💐 Дорогие девушки, поздравляем вас с Днём материнства и красоты. Желаем вам здоровья и хорошего настроения. Пусть ваша жизнь будет наполнена радостью и счастьем. Спасибо вам за то, что вы дарите нашему миру красоту и жизнь.