Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող աղբամաններից ահավոր հոտ էր գալիս։ Իմ բացած հայտին այսօր պատասխան եմ ստացել․ անչափ շնորհակալ եմ կատարված աշխատանքի համար։
«Սա հայոց վերջին պատերազմն է, և մենք պարտվելու իրավունք չունենք, որովհետև մենք պաշտպանում ենք ոչ թե պարզապես տարածք, այլ մեր հայրենիքը, մեր տունը, մեր պատմությունը»
Երեկ ընկերոջս սպասելու ընթացքում ինձնից պահանջվեց ընդամենը 5 րոպե մեր մայրաքաղաքի սրտում բազմաթիվ խնդիրներ նկատելու համար։ Եթե Հանրապետության հրապարակում վիճակն այդքան լավ չէ, միգուցե արդար լինի որևէ ակնկալիք չունենալ մյուս վարչական շրջանների ղեկավարներից։
Համարում եմ, որ նորմալ չէ դուրսը ցանկացած տեսակի ալկոհոլ խմելը։ Բայց քանի որ խմել ես, ապա բարի եղիր՝ նետիր աղբամանը։ Հենց քո պատճառով երեխան կարող է վնասվել։