🇦🇲/🇷🇺 Խստացված վերահսկողություն՝ «Զվարթնոց»-ի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ Այսօր՝ հունվարի 27-ին, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետների կողմից կրկին խստացված ռեժիմով վերահսկողություն է իրականացվել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ։
Վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 9 դեպք։
Ըստ այդմ՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումների լիցենզվորման վերաբերյալ գործում է 2 կարգ, որը վերաբերում է անհատ տաքսիներին և մասնավոր ընկերություններին։ Համաձայն սահմանված կարգի «Զվարթնոց» օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է լինի՝
մինչև յոթ տարվա արտադրության. սպիտակ հիմնագույնի. գործարանային վառելիքային համակարգով շահագործվող. ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով. «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։ ՔՏՀԱ տեսչական մարմինը կրկին զգուշացնում է՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդներին․
Համապատասխան լիցենզի չունենալու դեպքում պատասխանատվության կենթակվեն համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքով, ինչը ենթադրում է վարչական տույժ՝ տուգանք՝ 50 000 դրամի չափով։
Водителей такси в аэропорту "Звартноц" проверили на предмет соответствия требованиям лицензии
Инспекционный орган градостроительства, технической и пожарной безопасности РА инициировал очередную проверку среди водителей пассажирских такси, работающих на территории аэропорта "Звартноц".
Обнаружено 9 случаев нарушений, сообщает пресс-служба инспекции.
В ведомстве отметили, что в отношении таксистов и частных компаний, предоставляющих таксомоторные услуги, действуют ряд требований. В частности, машины такси должны: * быть не старше 7 лет, * быть белого цвета, * использовать заводскую топливную систему * иметь в салоне таксометр (счетчик цены) на видимом для пассажира месте * на внешней стороне иметь надпись "аэротакси" и наклейку "шашечки"
Как отметили в инспекционном органе, в случае отсутствия лицензии на таксомоторные пассажирские услуги или несоответствия ее требованиям водители подвергаются админстративному штрафу в размере 50 тыс. драмов (около $125).