Ծխող վարորդներն առ այսօր արդի խնդիր են։ Ամեն անգամ, երբ մարդիկ բարձրաձայն են խոսում տվյալ խնդրի մասին, ամեն անգամ կան մարդիկ, որոնք պաշտպանում են ծխող վարորդներին։ Ասում են՝ բոլորը տանն էլ են ծխում, խեղճ վարորդները ամբողջ օրը ղեկին են, խեղճ մարդուն զրկում են աշխատանքից։ Ի վերջո՝ քեզ պիտակավորում են «գործ տվող»։ Նորից և նորից պիտի պայքարենք գողական ենթամշակույթի դեմ, որտեղ հայը չունի հայրենիք, և ամեն մեկը ապրում է միայն իր հաճույքի համար։
📷Verena Shatveryan