Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է. ամփոփվեց «Ապագա հայկականը» համաժողովի առաջին օրը
«Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի մասնակիցների ճնշող մեծամասնությունը՝ 93.7 տոկոսը, կարծում է, որ Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին համաժողովի առաջին օրվա քննարկումների արդյունքների ամփոփման ժամանակ ասաց հաշվիչ հանձնաժողովի նախագահ ամերիկահայ Արիկ Գևորգյանն, ընդգծելով, որ ամբողջ աշխարհի հայությունը պետք է միասնաբար ստանձնի Արցախի պատասխանատվությունը և չթողնի խնդիրը միայն պետության և Հայաստանի քաղաքացիների, առավելևս՝ արցախցիների ուսերին: Հայ ազգը չպետք է վախենա հաղթանակներից:
Արիկ Գևորգյանը նշեց նաև, որ մասնակիցների 31 տոկոսը քվեարկել է այն տեսակետի օգտին, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը մինչև օրս պետության, համայնքների, հայկական կազմակերպությունների և անհատների կողմից արդյունավետ են եղել, սակայն այսօր համահայկական ջանքերն ավելի շատ պետք է ուղղել անվտանգային խնդիրների լուծմանը: Եվս 31 տոկոսը գտնում է, որ դրանք ոչ այնքան արդյունավետ են եղել և անհրաժեշտ են շտկումներ:
«Իսկ մասնակիցների 62 տոկոսը քվեարկել է այն կարծիքի օգտին, որ մեր պատմամշակութային ժառանգությունը պահպանելը և հաջորդ սերունդների փոխանցելը մեր պարտքն է, ինչի համար թե՛ պետությունը, թե՛ աշխարհասփյուռ հայությունը պետք է այնքան ռեսուրս ծախսեն, որքան անհրաժեշտ է, և արդյունավետորեն անեն այդ գործը»,- ասաց նա:
Արիկ Գևորգյանը ամփոփելով համաժողովի առաջին օրվա արդյունքներն՝ ընդգծեց, որ քննարկումների ընթացքում ամենամեծ մտահոգությունը Արցախի հարցն է:
«Այն իմ, քո, ձեր և մեր մտահոգությունն է, յուրաքանչյուր հայի մտահոգությունն է, Արցախը մեր մի մասնիկն է: Հաջորդ հարցը Հայաստանի հետ ոչ տուրիստական, այլ կենսական կապի ամրապնդումն է: Քննարկվում է այն հարցը, որ Սփյուռքին չնայենք այն աչքով, որ 30 տարի աջակցություն է ցուցաբերել, իսկ մեր հայրենիքին էլ «մուրացկան» չմեծացնենք, այլ այնպես անենք, որ Սփյուռքը Հայաստանի զարգացման հարցում դերակատար լինի և՛ դրամով, և գիտելիքներով, և՛ ռեսուրսներով, ու դրանով էլ իրեն զգա հայրենիքի մի մասնիկը, քանի որ Հայաստանը իմը, քոնը և նրանը չէ՝ այլ մերն է»,- եզրափակեց Գևորգյանը:
Проблема Арцаха— это проблема 10-миллионного армянства. Итоги первого дня форума «Будущее армянское»Проблема Арцаха— это проблема 10-миллионного армянства. Итоги первого дня форума «Будущее армянское»Проблема Арцаха— это проблема 10-миллионного армянства. Итоги первого дня форума «Будущее армянское»
Подавляющее большинство участников первого Всеармянского гражданского форума "Будущее армянское" - 93,7 процента, считают, что проблема Арцаха - это проблема 10 миллионов армян мира.
Как передает Арменпресс, об этом во время подведения итогов обсуждений в первый день конференции сказал председатель счетной комиссии, американскийармянин Арик Геворгян, подчеркнув, что армяне всего мира должны вместе взять на себя ответственность за Арцах, а не взваливать проблему только на плечи государства и граждан Армении, особенно народа Арцаха. Армянский народ должен небояться побеждать . Арик Геворгян также отметил, что 31 процент участников проголосовали за точку зрения о том, что усилия со стороны государства, общин, армянских организаций и отдельных лиц, направленные на признание Геноцида армян, до сих пор были эффективными, но сегодня всеармянские усилия должны быть направлены больше на решение проблем безопасности. Еще 31 процент считают, что они не очень эффективны и нуждаются в доработке.
"А 62 процента участников проголосовали за мнение, что наш долг - сохранить наше историко-культурное наследие и передать его следующим поколениям, на что и государство, и армяне всего мира должны тратить как можно больше ресурсов, и делать это эффективно", - сказал он.
Подводя итоги первого дня форума, Арик Геворкян подчеркнул, что наибольшую озабоченность в ходе обсуждений вызывает вопрос Арцаха.
«Это моя забота, твоя забота, ваша и нашазабота, это забота каждого армянина, Арцах – часть нас. Следующий вопрос –укрепление не туристических, а жизненных связей с Арменией.
🇦🇲 / 🇷🇺 Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է. ամփոփվեց «Ապագա հայկակ… — Clean Armenia | Clean Armenia