Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները, ինչը կարող է ճգնաժամի հանգեցնել նաև ադրբեջանցի ֆերմերների համար
Սարսանգի ջրամբարի ջրի մակարդակն ամեն օր նվազում է 50 սանտիմետրով: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Խաչատրյանը՝ հավելելով, որ Սարսանգի ջրային պաշարները խիստ նվազել են: «Արցախի էլեկտրաէներգիայի միակ աղբյուրն այժմ Սարսանգի ջրամբարն է: Համեմատելով անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ ունենք ավելի քան 8 մետր ցածր նիշ: Այսօր ջրամբարում ջրի մուտքը կազմում է 4 մետր վայրկյան խորանարդ, ինչը շատ ցածր ցուցանիշ է։ Թարթառի հոսքը կարող է հասնել մինչև 30, 40, 50 մ/վ խորանարդի։ Ներկա դրությամբ ծախսն ավելի շատ է: Ջրամբարում ջրի ծավալի նիշի բարձր լինելու պարագայում էլեկտրաէներգիա ստանալու համար ավելի քիչ ջուր է ծախսվում: Այդ նիշի իջնելուն զուգահեռ ճնշումը պակասում է և ավելի շատ ջուր է անհրաժեշտ նույն ծավալով էլեկտրաէներգիա ստանալու համար»,-մանրամասնեց Արարատ Խաչատրյանը: Նրա գնահատմամբ՝ վերջին տարիների փորձը և համապատասխան վերլուծությունը ցույց է տալիս, որ ընթացիկ տարում հնարավոր չէ վերականգնել ջրի մակարդակը՝ հասցնելով տարեսկզբի ցուցանիշին: Այնուամենայնիվ, ոլորտի պատասխանատուն հույս հայտնեց, որ գարնանը, գետերի վարարումներով պայմանավորված, Սարսանգի ջրի ծավալը կմեծանա, բայց նույնիսկ այդ դեպքում գոհացուցիչ մակարդակ ապահովելու մասին չի կարելի խոսել: «Հունվարի 9-ից առ այսօր Ադրբեջանը խոչընդոտել է և չի թույլատրել վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել իր հսկողության տակ գտնվող տարածքում, որտեղով անցնում է Հայաստանից Արցախ մատակարարվող էլեկտրաէներգիայի բարձրավոլտ գիծը: Մինչև շրջափակումը, հատկապես ձմռանը, երբ Հայաստանից մատակարարվող էլեկտրաէներգիան չէր բավարարում, ապա օգտվում էինք Սարսանգի ջրամբարից: Պատերազմից հետո Արցախի Հանրապետության տարածքում մնացել է 5 փոքր ՀԷԿ, որոնք էլեկտրաէներգիայի շատ փոքր ծավալ են ապահովում՝ աշխատելով իրենց հզորության 20 տոկոսով»,-պարզաբանել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ եթե Հայաստանից Արցախը սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրական գիծն առաջիկայում չվերանորոգվի, ապա էլեկտրաէներգիայի արտադրության համար անհրաժեշտ և ընդհանրապես Սարսանգի ջրային ռեսուրսների խիստ պակաս է զգացվելու։ Ավելի վաղ Արցախի նախագահը նշել էր, որ գրեթե 600 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները ճնշող մեծամասամբ կրճատվել են, ինչը գարնանը և ամռանը լուրջ ճգնաժամ կստեղծի առաջին հերթին ադրբեջանցի ֆերմերների համար, քանի որ ջրային ռեսուրսները չեն բավարարի Ադրբեջանի Թարթառի, Աղդամի, Բարդի, Գորանբոյի, Եվլախի և Ախջաբադի շրջաններում մոտ 96000 հեկտարը ոռոգելու համար։ Ուստի Ադրբեջանի այս շրջանների բնակիչները պետք է տեղյակ լինեն, որ իրենց իշխանությունների և ինքնակոչ կեղծ ակտիվիստների շնորհիվ այս տարի ոռոգման ջուր չեն ունենա և կզրկվեն սննդի և եկամտի հնարավորությունից։
Вследствие действий Азербайджана сократились запасы воды в водохранилище Сарсанга
Уровень воды в Сарсангском водохранилище ежедневно понижается на 50 сантиметров.
Об этом в разговоре с корреспондентом «Арменпресс» сообщил исполняющий обязанности председателя Водного комитета Республики Арцах Арарат Хачатрян, добавив, что запасы воды Сарсанга значительно уменьшились.
«Единственным источником электроэнергии в Арцахе сейчас является Сарсангское водохранилище. По сравнению с тем же периодом прошлого года отметка уровня воды ниже на 8 метров. Сегодня приток воды в водохранилище составляет 4 кубометра в секунду, что является очень низким показателем. Приток из реки Татар может достигать до 30, 40, 50 м/с куб. Сейчас расходуется больше. Когда уровень воды в водохранилище высокий, для выработки электроэнергии используется меньше воды. Вместе с понижением этой отметки снижается давление и для получения того же количества электроэнергии уже требуется больше воды», - уточнил Арарат Хачатрян.
По его оценке, опыт последних лет и соответствующий анализ показывают, что восстановить уровень воды в текущем году, доведя его до уровня начала года, не представляется возможным.
Однако Арарат Хачатрян выразил надежду, что весной с разливом рек объем
👍1
#ArtsakhIsArmenia 🇦🇲 / 🇷🇺 Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել ե… — Clean Armenia | Clean Armenia