Կոնդի վերակառուցումը՝ Երևանի և Լիոնի գործակցության առանցքային նախագիծ. Ավինյանն ու Դուսեն այցելել են պատմական թաղամաս
«Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանի՝ Երևանի Կոնդ թաղամասի վերակառուցման ժամանակին մշակած նախագիծը գործնական փուլ կթևակոխի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին ուղեկցել է Կոնդ, տեղում ծանոթացրել պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի խնդիրներին ու խոսել զարգացման հեռանկարներից: Ըստ աղբյուրի՝ կողմերը նկատել են, որ երկու քաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են՝ քաղաքաշինական կարևոր այս նախագծին կյանք տալու համար: Առաջիկայում հայ և ֆրանսիացի մասնագետները կանցնեն գործի՝ քննարկումներին ներգրավելով նաև կոնդեցիներին: Նախաձեռնության նպատակն է՝ պահպանելով պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը, համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը:
Проект реконструкции ереванского квартала Конд, разработанный компанией «Ереванпроект» и мэрией Лиона, вступит в практическую стадию. Вице-мэр Еревана Тигран Авинян и мэр Лиона Грегори Дусе посетили Конд, ознакомились с проблемами квартала, имеющего большую историческую и культурную ценность.
В ближайшее время к работе приступят армянские и французские специалисты, привлекая к обсуждениям также жителей квартала.
Цель инициативы – соединить новое и традиционное городской среды, сохранив первоначальный колорит исторического квартала.
🇦🇲 / 🇷🇺 Կոնդի վերակառուցումը՝ Երևանի և Լիոնի գործակցության առանցքային նախագի… — Clean Armenia | Clean Armenia