🇦🇲/
🇷🇺44-օրյա պատերազմի մասնակից Արամ Թերզյանը սիրելիին ամուսնության առաջարկ է արել Զինվորի տանը
44-օրյա պատերազմի մասնակիցը սիրելիին ամուսնության առաջարկ է արել հենց Զինվորի Տուն վերականգնողական կենտրոնում։
«Արամի կյանքը աղոթագրքի շնորհիվ էր փրկվել, որը ծոցագրպանում էր եղել: Աղոթագիրքն Արամը նվիրել էր Զինվորի տանը, երբ այստեղ մատուռ բացվեց: Հենց այդ մատուռում՝ աղոթագրքի մոտ էլ սիրելիին ամուսնության առաջարկ արեց»,- նշված է Զինվորի տան ֆեյսբուքյան էջում՝ ներկայացնելով նաև [տեսանյութ](
https://www.facebook.com/watch?v=755295119465005)։
Արամ Թերզյանը շնորհակալություն է հայտնել իր երկրորդ տանը. «Պատիվ ունեմ իմ կյանքի կարևոր որոշումը հենց ձեր հետ, հենց «Զինվորի Տան» աղոթքի անկյունում կայացնելու»։
Գյումրեցի Արամ Թերզյանը 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանից վերադարձավ Հայրենիք եւ որպես կամավորական մեկնեց առաջնագիծ:
«Տնեցիք գիտեին, որ երբ վտանգված է հայրենի եզերքի խաղաղությունը, Արամը օտար հողում հանգիստ չի նստի, կշտապի միանալու հայրենիքի պաշտպաններին: Արամի ազատամարտիկ հայրն արդեն ճակատում էր, և տնեցիները թաքցրին Արամի անձնագիրը, ցանկանալով գոնե այդ կերպ նրան հետ պահել իր մտադրությունից:
Արամը երկվորյակ եղբոր՝ Սայաթի անձնագրով վերադարձավ ծննդավայր ու Գյումրու կամավորական ջոկատի կազմում մեկնեց սահմանաբերան՝ իր հետ տնից վերցնելով միայն Աղոթագիրքը.
-90-ականներին՝ Արցախյան ազատամարտի ժամանակ, հայրս մշտապես ծոցագրպանում էր պահել աղոթքների այդ գիրքն ու ողջ-առողջ տուն վերադարձել, ու երբ պատերազմ էի գնում, ես էլ որոշեցի Աղոթագիրքը հետս վերցնել: Մի անգամ մեզ քնապարկեր էին ուղարկել թիկունքից՝ մեջը խաչ: Խաչն էլ դրեցի Աղոթագրքիս մեջ ու պահեցի ծոցագրպանումս:
Հոկտեմբերի 10-ին, հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս, Արամը վիրավորվում է և հրաշքով ողջ մնում. թշնամու գնդակը սրտին չէր հասել՝ շնորհիվ ծոցագրպանում դրված Աղոթագրքի ու խաչի. գնդակը դիպել էր խաչին ու շեղել ուղղությունը՝ վնասելով թևը»,-գրել է hayzinvor.am-ը։
Участник 44-дневной войны Арам Терзян сделал возлюбленной предложение в центре защитника Отечества
Участник 44-дневной войны Арам Терзян сделал своей возлюбленной предложение руки и сердца в реабилитационном центре защитника Отечества.
Он поблагодарил свою вторую Родину – центр защитника Отечества. «Для меня большая честь принять самое важное решение в моей жизни вместе с вами», – отметил Терзян.
Он вернулся на родину из России во время войны и ушел на фронт добровольцем.
«Семья знала, что, когда спокойствию Родины будет угрожать опасность, Арам не будет сидеть спокойно и отправится на защиту Родины. Отец Арама уже был на фронте, и члены семьи спрятали паспорт Арама, чтобы тот отказался от своего намерения.
Однако Арам вернулся на Родину с паспортом своего брата-близнеца Саята и отправился на фронт в составе добровольческого отряда.
Во время Первой Арцахской освободительной войны мой отец всегда носил молитвенник в кармане и вернулся домой целым и невредимым.
10 октября 2020 при предотвращении диверсионной попытки врага Арам был ранен и чудом остался жив. Пуля врага не попала в сердце, благодаря молитвеннику и кресту в кармане», – пишет
hayzinvor.am.
#ArtsakhIsArmenia