«Դժվար է ասել, թե 2012-ից ի վեր մեր աջակցությամբ քանի մարդ է հայրենադարձվել, քանի որ չունենք հայրենադարձության մասին օրենք, պետությունը չունի հայրենադարձների աջակցության համակարգ: Չկա կարգավիճակ, չկա նաև վիճակագրություն: Մենք պատկերացնում ենք, որ տարեկան 2000-ից 3000 հայ տեղափոխվում է Հայաստան կամավոր սկզբունքով, սակայն մեզ հաճախ դիմում են մարդիկ, որոնք տեղափոխվում են մի քանի տարի հետո: Նրանք գալիս են մեր միջոցառումներին, գալիս են մեր գրասենյակ, հետևում են մեր առցանց քննարկումներին, սակայն հայրենադարձվելու որոշում կայացնելը միշտ չէ, որ արագ է լինում: Որոշ դեպքերում տարիներ է տևում»,-հավաստիացնում է Մարաշլյանը:
Նա նշում է, որ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո իրենց առաջ լուրջ որակական փոփոխության պահանջներ են դրվել: Ըստ նրա՝ մարտահրավերները, որոնց առաջ կանգնած են Հայաստանն ու հայ ազգը, շատ լուրջ են: Պիլոտային փորձնական ծրագիրն իրականացնելիս դիմողների հետ հարցազրույց են անցկացնում, փորձում են հասկանալ նրանց մասնագիտական հնարավորությունները, տեղափոխվելու շարժառիթները: Երբ հարցրել են, թե երբ են սկսել մտածել Հայաստան տեղափոխվելու մասին, ամեն 5-րդ մարդը պատասխանել է՝ 2018 թվականից հետո, իսկ ամեն երրորդը նշել է՝ 2020 թվականից հետո: Ըստ Մարաշլյանի՝ վերջիններս գիտակցաբար են Հայաստանում ապրելու որոշում կայացնում:
«Երազում եմ՝ մի օր մասնավորի ու պետականի համագործակցությամբ ձևավորենք այնպիսի համակարգ, որի շնորհիվ տարեկան 100 հազար հայ գա Հայաստան, կապվի հայրենիքի հետ ու այն դիտարկի, որպես ինքնության կարևոր մաս: Երազում եմ՝ լինի համակարգ, որը 80 հազար հայի կբերի հայրենիք՝ պրոֆեսիոնալ փորձառություն ձեռք բերելու, կբերի 20 հազար հայի, որոնք կհաստատվեն Հայաստանում: Այս պարագայում կունենանք արյան համակարգ, որտեղ ճնշումը ճիշտ մակարդակի վրա կլինի: Երբ նայում ենք Հայաստան-սփյուռք հարաբերություններին ու մտածում, որ Հայաստանը սիրտն է, պետք է փաստենք, որ այն ցածր ճնշում է ապահովում արյան համակարգի համար: Եթե լինի համակարգ, որը վերոնշյալ թվով մարդկանց բերի Հայաստան ու համայնքներ, մենք կաջակցենք, որ նաև սփյուռքը քիչ ձուլվի, քանի որ այն ևս իր խնդիրներն ունի»,-եզրափակում է Վարդան Մարաշլյանը:
Я мечтаю создать систему, которая будет ежегодно привозить в Армению 100 000 армян: «Возвращение в Армению»
Вардан Марашлян переехал из России в Армению в 2010 году. В течение 2,5 лет был заместителем министра Диаспоры Армении. Марашлян и его друзья, понимая важность вопроса репатриации, решили создать фонд, который сформирует систему поддержки репатриантов, а в будущем также поможет государству в разработке репатриационной политики.
«Мы начали работу с двенадцатью людьми. Одна часть из нас думала о создании информационного сайта, системы поддержки репатриантов, а другая часть делала упор на создание конкретной организации, в которой были бы сотрудники. они помогут людям, которые хотят переехать в Армению. В результате наши силы объединились и была создана «Возвращение в Армению». Этот период также совпал с потоком наших соотечественников из Сирии в Армению, но мы создали структуру, чтобы добровольно и осознанно поддерживать репатриацию", - говорит Марашлян.
Сотрудники Фонда прекрасно понимают, что репатриация – сложный процесс. Никто не принимает такое решение сразу. Люди в первую очередь хотят лучше узнать Армению. Они делают это через волонтерство, образовательные, краткосрочные курсы и другие программы.
По словам Вардана Марашляна, в Армении есть отрасли, где не хватает специалистов, но размер зарплаты не привлекателен. «Единственный положительный момент после пандемии — это то, что мир стал глобальным. Большинство людей могут работать удаленно. Мы видели это во время наплыва русских. Люди переезжают в Армению, но созданный ими продукт продается за пределами страны. В Армении есть спрос на специалистов в области маркетинга, экспортных продаж, профессионального менеджмента и высоких технологий. Мы видим, что местные организации также готовы платить серьезные деньги людям, которые могут принести качественное изменение", - сказал он, касаясь проблемы работы оралманов.
«Դժվար է ասել, թե 2012-ից ի վեր մեր աջակցությամբ քանի մարդ է հայրենադարձվել, քան… — Чистая Армения | Чистая Армения