«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենը լրիվ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը. դատախազություն
«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը:
Հիշեցնենք, որ Վահե Գուլանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ. կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ ակտ և, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, մի խումբ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից կատարել է ընդհանուր 3,6 միլիոն դրամի հափշտակություն:
Бывший директор ГНКО «Национальный парк «Севан» восстановил нанесенный государству ущерб
Бывший директор ГНКО «Национальный парк «Севан», обвиняемый Ваге Гуланян, в рамках уголовного дела, расследуемого Антикоррупционным судом, полностью возместил ущерб в размере 27 миллионов драмов, причиненный государству.
Напомним, что Ваге Гуланян обвиняется в подготовке фальшивого документа и хищении у ГНКО «Национальный парк «Севан» в общей сложности 3,6 миллиона драмов. Используя свои должностные полномочия, он при содействии группы лиц похитил 3 миллиона драмов у той же ГНКО.