Ուզում եմ ձեզ պատմել այսօրվա մի դեպքի մասին։ Տուն վերադառնալիս, մոտավորապես ինձնից 20 մետր հեռավորության վրա քայլում էին երկու տղամարդ։ Նկատեցի, որ նրանցից մեկը հանում է ծխախոտ, իսկ ծխատուփը գցում է գետնին։ Դա ինձ շատ զայրացրեց. այս տարածքը ես անձամբ մի քանի անգամ մաքրել եմ։ Իսկ մարդիկ դեռ չեն ուզում մարդ մնալ։
Քանի որ նրանք բավական հեռու էին, միանգամից չհասա նրանց։ Երբ մոտեցա և սկսեցի հարցնել, թե ինչու է նա աղբ նետել, հասկացա, որ նա հայ չէ։ Մինչ այդ նրա դեմքը չէի տեսել։ Նրա ընկերը հայ էր։ Ասաց, որ նա արաբ է։ Սկսեցի հարցերը անգլերեն տալ, բայց դա էլ չօգնեց։ Ասացի հայ ընկերոջը, որ արաբն է աղբը նետել, և այդպես վարվել չի կարելի։ Մի կերպ նրան բացատրեցին, ու նա ցույց տվեց, որ հասկացել է իր սխալը։
Այնուհետև դիմեցի հային՝ – Դու պետք է նկատողություն անեիր։ Ինչո՞ւ թույլ տվեցիր, որ նա աղբ նետի։
Նա սկսեց պաշտպանվել։ – Ես չեմ տեսել, որ նա նետեց, – ասաց։
Ես պատասխանեցի. – Ամեն դեպքում մենք իրավունք չունենք թույլ տալ, որ որևէ մեկը աղբ նետի։ Ահա աղբամանները։
Եվ ցույց տվեցի մոտակա աղբամանները։ Բայց հայը կրկին սկսեց պաշտպանվել նրան։
Ի վերջո մաղթեցի հաջողություն և հեռացա։
Ոչ ոքի թույլ մի տվեք արհամարհել մեր տունը։
Хочу рассказать вам об одном случае, который произошёл сегодня. Когда я возвращался домой, примерно в 20 метрах от меня шли двое мужчин. Я заметил, как один из них достал сигарету, а пачку выбросил на землю. Это меня очень разозлило — я сам несколько раз убирал эту территорию. А люди всё ещё не хотят оставаться людьми.
Так как они были довольно далеко, я не смог сразу их догнать. Когда подошёл ближе и начал спрашивать, почему он выбросил мусор, понял, что он не армянин. До этого я не видел его лица. Его друг был армянином. Он сказал, что тот — араб. Я начал задавать вопросы на английском, но и это не помогло. Я сказал армянину, что именно араб выбросил мусор, и так делать нельзя. Ему как-то объяснили, и он показал, что понял свою вину.
Затем я обратился к армянину: — Ты должен был сделать ему замечание. Почему ты позволил ему выбросить мусор?
Он начал защищаться: — Я не видел, как он это сделал, — ответил он.
Я сказал: — В любом случае мы не имеем права позволять кому-либо бросать мусор. Вот урны.
И я показал на ближайшие мусорные баки. Но армянин снова стал себя защищать.
В конце я пожелал удачи и ушёл.
Не позволяйте никому пренебрегать нашим домом.
💯18👍7❤4
Перевод ⤵️ Ուզում եմ ձեզ պատմել այսօրվա մի դեպքի մասին։ Տուն վերադառնալիս, մոտավ… — Чистая Армения | Чистая Армения