Մեր գործընկերոջ գրառումը "
Kanach Yerevan"-ից
•••
Ցանկանում եմ կիսվել գործընկերոջ փորձով։
Սեպտեմբերի 20-ին Երևանում վերջապես մաքուր օդ էր՝ գրեթե ամենուրեք ՕՕՑ (AQI)-ն ամբողջ օրվա ընթացքում 30-ից ցածր էր։ Իսկ ինչ գեղեցիկ են երևում լեռները՝ առանց մշուշի և փոշու շղարշի։
Բայց երեկոյան իմ գործընկերոջ տեղադրած ArmAQI սենսորը ցույց տվեց ՕՕՑ-ի աճ՝ հասնելով 90+-ի (PM2.5՝ 32 մկգ/մ³)։ Պարզվեց՝ մի մասնավոր տարածքում որոշել էին այրել տերևներ, ճյուղեր (և աղբ)։ Իմ ընկերը զանգել է ոստիկանություն՝ 102, ոստիկանները ժամանել են, խոսել տարածքի տերերի հետ, և նրանք դանդաղ սկսել են հանգցնել խարույկները։
Ոստիկանության կանչը մշակելուց հետո տեղի է ունենում հետադարձ զանգ՝ հաշվետվությամբ։ Ոստիկանն ասել է, մեջբերում եմ. «Սա նորմալ է, սա մասնավոր այգի է, մաքրություն են արել»։
Բայց սա նորմալ չէ քաղաքում։ Քաղաքում շատ մարդիկ են ապրում միմյանց շատ մոտ, ու այրման արգասիքները չքանում չեն դաշտերի մեջ, այլ մտնում են հարևանների պատուհաններից ներս և նստում են բնակիչների թոքերում։ Տարածքը՝ մասնավոր է, իսկ օդը՝ ընդհանուր, իսկ #Երևանը_գյուղ_չէ։
Այս իրավիճակը ցույց է տալիս, որ ոչ բոլորն են, այդ թվում նաև պետական մարմինների ներկայացուցիչները, հասկանում ծխի վնասակարությունը և այն, որ սա օրենքի խախտում է։ Եթե դուք բախվեք նման դեպքի, ոստիկանություն զանգահարելիս կարող եք հղում անել ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի
85.1 հոդվածին, որը արգելում է վառելիքի (վալեժնիկի) և առավել ևս աղբի այրումը քաղաքի տարածքում։
Պրիմիտիվ այրման փոխարեն ավելի լավ է կազմակերպել օրգանական նյութերի կոմպոստացում՝ ձեր հողամասում։
Пост от нашего коллеги из
Kanach Yerevan •••
Хочу поделиться опытом коллеги.
20 сентября в Ереване наконец-то был прекрасный чистый воздух - практически всюду AQI был ниже 30 весь день. А как красиво смотрятся горы без пелены смога и пыли!
Но вечером датчик ArmAQI, установденный у моего коллеги, показал рост AQI до 90+ (PM2.5 32 мкг/м3). Как оказалось, на одном из частных участков решили сжечь листву, ветки (и мусор). Мой товарищ обратился в полицию 102, полиция приехала, поговорила с владельцами участка, и те неспешно стали тушить костры.
После обработки вызова полиции происходит звонок-отчёт. Полицейский сказал, цитирую: "Это нормально, это частный сад, они провели уборку".
Но это не нормально для города. В городе много людей живёт близко друг к другу — так что продукты горения улетают не в поля, а в окна соседям и оседают в лёгких жителей. Участок – частный, но воздух – общий, а #Ереван_не_деревня.
Эта ситуация показывает, что не все, включая представителей власти, понимают вред от дыма, и то, что это является нарушением. Если вы столкнулись с подобным, при звонке в полицию можно ссылаться на
статью 85.1 Кодекса об административных правонарушениях Армении, которая запрещает сжигание валежника и тем более мусора в черте города.
Вместо примитивного сжигания лучше организовать компостирование органрческих материалов у себя на участке.