Բաժանելով մոխրամանները՝ ես նկատեցի զինվորներին, ովքեր ծխում էին։ Բայց չէի ուզում նրանց նկարել, և առավել ևս՝ հրապարակել։ Չնայած զինվորը մեզ պես նույն մարդն է և ունի նույն թերությունները, բայց ամեն դեպքում չպետք է պղծել զինվորի անունը։
Եվ այս մտքերով ես որոշեցի նկարել ուրիշ մարդուն, որը կանգնած էր զինվորներից մի քիչ հեռու։ Այդ պահին նկատեցի, թե ինչպես մի զինվոր հանգցրեց ծխախոտի մնացորդը և դրեց մեքենայի մեջ։ Ես շատ ուրախացա և որոշեցի նրան նվիրել մոխրամանը։ Նա մեծ ուրախությամբ ընդունեց այն — դուք ուղղակի չեք տեսել նրա ժպիտը։ Դա պարզապես անհնար է նկարագրել։