Վաղուց մարդկանց գրպանի մոխրաման չէի նվիրել և այսօր որոշեցի, որ պետք է շարունակել այս գործը։ Կանգառում տեսա մի ծխող մարդու և որոշեցի չսպասել վերջնարդյունքին՝ կնետի՞ ծխախոտի մնացորդը, թե՞ ոչ, այլ ուղղակի տրամադրել մոխրամանը։ Առաջին հայացքից ինձ թվաց, թե բացասական արձագանք կստանամ, բայց դրա փոխարեն ստացա ժպիտ և ուրախություն։ Այս քայլն անելիս անչափ դրական էմոցիաներ ստացա։