Հենց քաղաքապետարանի դիմաց երևի տեսել եք նորակառույցները։ Սա Արգիշտի փողոցն է, թերևս ամենակեղտոտ տեղը ոչ միայն Կենտրոն վարչական շրջանում, այլև ամբողջ Երևանում։ Շատ տխուր, քանդված ճանապարհներով ու աղբով լի փողոց է։ Այն, ինչ նկարեցի, կարող եք հանդիպել ամեն քայլափոխի։ Ես իսկապես չեմ հասկանում, թե որն է խնդիրը, ինչու է այս փողոցն այդքան վատ վիճակում։