Ստեփանակերտում դիմավորել են ընտանիքի հետ 47-օրյա բաժանումից հետո տուն վերադարձած երեխաներին
Ստեփանակերտում, «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի տարածքում, հունվարի 27-ին դիմավորել են Երևանից Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ վերադարձած 15 երեխաներին և նրանց ուղեկցող մանկավարժներին, ովքեր Արցախի շրջափակման հետևանքով շուրջ 47 օր բաժանված էին ընտանիքներից:
[«Արմենպրես»]-ի թղթակցի հաղորդմամբ՝ տուն վերադարձած երեխաները Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգչախմբի սաներն են, որոնք մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը մեկնել էին Երևան՝ «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին ներկա գտնվելու համար:
«Գիտակցում էի, որ իմ որդին ևս պետք է պայքարի մասնակից լինի և ես պետք է զգացմունքներս շատ հեռու պահեմ»,-մեզ հետ զրույցում ասաց վերադարձած երեխաներից Մովսեսի մայրը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
В Степанакерте встретили детей, разлученных от своих семей на 47 дней из-за азербайджанской блокады
В Степанакерте, около мемориала “Мы и наши горы”, 27 января состоялась встреча 15 детей и сопровождающих их педагогов, которые были разлучены со своими семьями примерно на 47 дней из-за блокады Арцаха и вернулись из Армении в Арцах при посредничестве и в сопровождении Красного Креста.
“Я осознавала, что мой сын тоже должен быть участником борьбы и я должна держаться хладнокровно”, — сказала мать одного из вернувшихся детей, депутат Национального Собрания Республики Арцах Метаксе Акопян,.
#ArtsakhIsArmenia
❤1
🇦🇲 / 🇷🇺 Ստեփանակերտում դիմավորել են ընտանիքի հետ 47-օրյա բաժանումից հետո տու… — Чистая Армения | Чистая Армения