Կանաչ էներգետիկայի զարգացումը կարող է մինչև 2030 թ.-ը մոտ 100 միլիոն աշխատատեղ ստեղծել աշխարհում
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում Է The National պարբերականից: Վկայակոչելով Էներգիայի վերականգնվող աղբյուրների միջազգային գործակալության զեկույցը՝ պարբերականը գրում է, որ մինչև 2050 թ.-ը 131 տրիլիոն ԱՄՆ դոլար է հարկավոր ծախսել ցածր ածխածնային էներգիայի անցնելու համար, որը կսահմանափակի մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը: The National-ը նաև նշում է, որ 2016-ից մինչև 2021 թթ. ընկած ժամանակահատվածում հողմաէներգետիկայի ոլորտի մասնագետների և արեգակնային էներգետիկայի խորհրդատուների թիվը տարեկան աճել է համապատասխանաբար 24%-ով և 23%-ով, ինչը տվյալ ոլորտին թույլ է տվել դառնալ ամենաարագ զարգացողներից մեկը:
Ըստ Global Green Skills-ի՝ 2022 թ.-ի զեկույցի՝ վերականգնվող էներգիայի և բնապահպանության բնագավառում աշխատետեղերի քանակն ավելացել է 237 տոկոսով: Փորձագետները նաև կանխատեսում են ածխածնի հավաքման և պահման ոլորտում աշխատող մասնագետների թվի աճ։ Նշվում է, որ էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցումը թույլ կտա աշխատատեղեր ստեղծել տնտեսության այն հատվածներում, որոնք անմիջականորեն կապված չեն համապատասխան տեխնոլոգիաների կիրառման հետ։
Այսպես, դա կարող է նպաստել տվյալների մշակման մասնագետների պահանջարկի մեծացմանը, որոնք աշխատում են «կանաչ» ընկերություններում: Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2021 թ.-ի դրությամբ էներգիայի վերականգնվող աղբյուրների ճյուղում աշխատողների թիվը կազմել է 12,7 միլիոն: Այդ աշխատատեղերի ընդհանուր թվի գրեթե երկու երրորդը ստեղծվել է Ասիայում: Չինաստանին բաժին է ընկնում 42 տոկոսը, երկրորդ տեղում են ԵՄ-ն և Բրազիլիան (10-ական տոկոս), երրորդում՝ ԱՄՆ-ն ու Հնդկաստանը (7-ական տոկոս):
Развитие зеленой энергетики может создать в мире около 100 млн рабочих мест к 2030 году
Как пишет газета The National, в период с 2016 по 2021 год число ветроэнергетических специалистов и консультантов по солнечной энергетике ежегодно увеличивалось на 24% и 23% соответственно, что позволило отрасли, в которой они работают, стать одной из самых быстро развивающихся. Эксперты также прогнозируют рост количества специалистов, занятых в сфере сбора и хранения углерода.
Указывается, что переход на ВИЭ позволит создавать рабочие места в секторах экономики, прямо не связанных с применением соответствующих технологий. Так, он может способствовать повышению спроса на специалистов по обработке данных, которые работают в экологичных компаниях.
Согласно данным Международной организации труда, на 2021 год число работников в отрасли возобновляемых источников энергии составило 12,7 млн. Почти две трети от общего числа таких рабочих мест создано в Азии. На Китай приходится 42%, на втором месте - ЕС и Бразилия (по 10%), на третьем - США и Индия (по 7%).
🇦🇲 / 🇷🇺 Կանաչ էներգետիկայի զարգացումը կարող է մինչև 2030 թ.-ը մոտ 100 միլիոն… — Чистая Армения | Чистая Армения