Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:
«Ուրախ եմ նաև, որ ծրագիրը հաջողությամբ իրականացվում է, և նախորդ տարիներին մենք փաստացի ունենք արդեն բավական թվով մարդիկ, ովքեր աշխատանքի են անցել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում:
Հույս ունեմ, որ այս շրջափուլից հետո էլ ներկաներից շատերը կմնան աշխատելու Հայաստանում, աջակցելու Հայաստանի Հանրապետությանը պետական ինստիտուտների կառավարման և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու գործում, որովհետև իրականում մեր, ինչպես ցանկացած պետության, ամենամեծ կարիքը և անհրաժեշտությունն այնպիսի կադրեր ունենալը և ներգրավելն է, որոնք կարողանում են հարցեր լուծել և ոչ թե հարցեր առաջացնել: Դա, կարծում եմ, ամենամեծ խնդիրն է, և հույս ունեմ, որ ներկաները հենց այդ հմտությունների և կարողությունների մարդիկ են»,-նշել է ՀՀ վարչապետը:
Վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են պետական կառավարման համակարգի բարեփոխումներին, արտաքին քաղաքականությանը, անվտանգային մարտահրավերներին, կրթության ոլորտի բարեփոխումներին, Սփյուռքի ներուժի իրացմանը, հայրենադարձության խթանմանը, թվայնացման օրակարգին, սոցիալական ծրագրերին, տարածքային համաչափ զարգացմանը և այլն: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նշված ուղղություններով Կառավարության կողմից իրականացվող քայլերն ու ծրագրերը, անդրադարձել առաջիկա անելիքներին: Մանրամասների համար այցելեք հղմամբ՝
Центр репатриации и интеграции будет открыт в Армении весной этого года
Премьер-министр Армении Никол Пашинян в среду посетил офис Главного уполномоченного по делам диаспоры и заслушал отчет о деятельности за 2022 год.
Как сообщает пресс-служба армянского правительства, было заявлено, что в Армении весной 2023 года будет открыт Центр репатриации и интеграции. Проект реализуется под эгидой Аппарата Главного уполномоченного по делам диаспоры РА.
Также было доложено, что в ведомстве разработан проект закона РА "О репатриации" и план развития сотрудничества Армения-Диаспора на 2023-2033 годы. Упомянутые документы будут внесены в правительство для обсуждения в ближайшие месяцы.
В числе остальных программ - внедрение Института уполномоченных по делам диаспоры в общинах, формирование Совета армян диаспоры, стимулирование экономической активности, координация благотворительных программ. Также на 2023 год запланирован ряд новых инициатив.
Премьер-министр акцентировал внимание на программах содействия репатриации и поручил начать работу по разработке концепции репатриации. Глава правительства в контексте сотрудничества Армения-Диаспора отметил важность института уполномоченных по делам диаспоры в общинах, введение которого будет способствовать переосмыслению связей.
🇦🇲 / 🇷🇺 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Հայաստանի … — Чистая Армения | Чистая Армения