Երևանի մանկական երկաթուղին կբարեկարգվի, կիրճում կլինի նաև ճոպանուղի. Ավինյան
Երևանի մանկական երկաթուղին կբարեկարգվի, կիրճում կտեղադրվի նաև ճոպանուղի։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, կառավարության նիստում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` հիշեցնելով, որ ներդրումային ծրագիրն առաջարկել էր «ՌՈՒՑՈԳ-ԻՆՎԵՍՏ» ներդրումային-շինարարական հոլդինգի կազմում ընդգրկված «ՌԻԴ» ՍՊԸ-ն, որը նաև այսօր գործադիրի նիստում հաստատված մեկ այլ` «Արագած» լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիրի ծրագրի հեղինակն է։
Փոխքաղաքապետը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը ներդրող ընկերության հետ պայմանավորվածություն ունի, որ մանկական երկաթուղու արդիականացման ծրագիրն ամբողջությամբ պետք է իրականացնի ներդրողը, իսկ ճոպանուղու կառուցման համար կներդնի մինչև 20 մլն դոլար։ «Եթե դրանից ավելի կլինի, ինչը քիչ հավանական է, միայն այդ դեպքում ենթակառուցվածքային աջակցության ծրագրով էկոնոմիկայի նախարարությունը կարող է միջամտել»,– ասաց Ավինյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 150 մլն դոլար է։
Детскую железную дорогу Еревана благоустроят
Детскую железную дорогу Еревана благоустроят, в ущелье также будет проложена канатная дорога. Об этом заявил на заседании Правительства Армении 2 марта заместитель мэра Еревана Тигран Авинян.
Заместитель градоначальника отметил, что мэрия Еревана договорилась с инвестором о том, что программа модернизации Детской железной дороги должна быть полностью реализована последним, а в строительство канатной дороги будет вложено до 20 млн. долларов. «Если будет необходима еще большая сумма, что маловероятно, то Минэкономики может вмешаться в программу инфраструктурной поддержки», - отметил Авинян.
По его словам, общая стоимость программы составляет около 150 млн. долларов.
🇦🇲 / 🇷🇺 Երևանի մանկական երկաթուղին կբարեկարգվի, կիրճում կլինի նաև ճոպանուղի.… — Чистая Армения | Чистая Армения