Կապան համայնքում Ադրբեջանի օկուպացիայի ներքո է հայտնվել 2700 հեկտար հող, 1000 հեկտարից ավելի հողատարածք վտանգավոր գոտում է. Թաթոյան
Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների արդյունքները Սյունիքի մարզ ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ու հանցավոր ներխուժման կապակցությամբ։
Թաթոյանը նշել է, որ միայն Կապան համայնքի տարածքից և միայն 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների և հանցավոր ներխուժումների հետևանքով ադրբեջանական օկուպացիայի ներքո են հայտնվել՝ 2,400 հեկտար հատուկ պահպանվող հողեր. 170 հեկտար անտառային հողեր. 130 հեկտար համայնքային հողեր: Ընդհանուր՝ 2,700 հեկտար։
Նշված 2,700 հեկտարից բացի, 1,000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա´մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են` կյանքի համար իրական վտանգների պատճառով: Խոսքը Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող, Ճակատեն, Գեղանուշ գյուղերի մասին է։
Азербайджан незаконно оккупировал 2700 га земель в Капане. Еще 1000 га - в опасной зоне - Татоян
Экс-Омбудсмен Армении Арман Татоян представил результаты миссии по сбору фактов, в связи с преступным вторжением азербайджанцев в Сюникскую области республики.
Команда возглавляемого им фонда "Центр права и справедливости Татоян" зафиксировала, что только на территории общины Капан и только во время вооруженных нападений 13-14 сентября 2022 года под азербайджанской оккупацией оказались 2,7 тыс. га, из которых : 1) 2 400 га особо охраняемых земель, 2) 170 га лесов, 3) 130 га общинных земель.
Кроме того, еще более 1 тыс. га земель оказались в опасной зоне, то есть там невозможно осуществлять сельскохозяйственную или иную деятельность, либо работы затруднены ввиду реальной угрозы для жизни. В частности, речь идет про села: • Неркин Анд, • Срашен • Шикаох • Чакатен • Гегануш.