🇦🇲/🇷🇺 " Հաղթելու է այն, որ ունի ճիշտը։ Ով որ իմանում է ինչու համար է պայքարում։ Իրավունքը ծնվում է ճշմարտությունից" Սա է մեր քրոջ վճռական ոսկե խոսքերը։ Նա ապրելով այս պայմաններում չի կոտրվում, եվ չի զիջում թշնամուն որեւէ դիրք։ Ոչ սովը, ոչ սպառնալիքը, ոչ էլ ստեղծված իրավիճակը չեն կոտրում այս աղջիկների կամքը՝ հայ մնալ, ապրելով հայոց հողի վրա։ Եվ այս հողը պատկանում է հային, սա Հայաստանի անբաժան մասն է, ինչպես՝ Սյունիքը, Լոռին, Գյումրին և Դիլիջանը: Ի վերջո ինչպես մեր սիրելի Հյուսիսային պողոտան։
Մենք չպիտի մեզ խաբենք, ասելով թե կարելի է հայ մնալ Հայաստանից դուրս, միանալ հայ համայնքին, ինքդ քեզ համոզել, որ այստեղ դու ավելի հայ կարող ես մնալ, քան նրանք որոնք Հայաստանում են ապրում։ Նույնպես պետք չէ խաբել, թէ Երևանում ավելի ապահով է, քան Ստեփանակերտում։ Պետք է գիտակցենք, որ ուրիշ տուն չունենք և այս պարագայուն մենք ենք հանդիսանում մեր տան պատերը։ Երբ դու քեզ խաբում ես, երբ քո հոգու բովանդակությունը կեղծ է, այդ դեպքում քո հայրենասիրությունը սեր չունի և դու արժանի ես այսօրվա իրավիճակին։ Անարդար հայը արժանի չէ պետություն ունենալուն։
Անդրադառնանք մեր քույրերին։ Երկու աղջիկներ ունեն վիթխարի կամքի ուժ՝ հայ մնալու համար։ Եվ սա սթափեցնող ուժեղ ապտակ է։ Առաջին հերթին հաղթիր քո ներքին անարդարությունը, քո ձախողումը եվ քո հաղթանակը անմիջապես կարտացոլվի Հայաստանի ապագայի վրա։ Ազնիվ եղիր ինքդ քո առաջ և քեզ հարց տուր, թե ի՞նչ է նշանակում հայ լինել. խորոված ուտե՞լ, թէ՞ պատասխանատվություն կրել քո երկրի առաջ։ Կամ դու ապրելու ես քո երկրում, խորացնելով քո արմատները, զարգացնելով, ստեղծելով և պայքարելով, կամ ուրիշը կզարգանա եվ կծաղկի քո հողի վրա։
"Победит тот, кто имеет право. Тот, кто осознает, за что борется. Право рождается из истины". Это золотые слова принадлежат нашей сестре. Живя в тяжёлых условиях, она не сдается и не уступает противнику никаких позиций. Ни голод, ни угрозы, ни нынешняя ситуация не сломили желания этих девушек оставаться армянками, живущими на армянской земле. И эта земля принадлежит армянам, она является неотъемлемой частью Армении, как Сюник и Лори, Гюмри и Дилижа. В конце концов, как наш любимый Северный проспект.
Мы не должны обманывать себя, говоря, что можно остаться армянином вне Армении, присоединиться к армянской общине, убеждая себя, что здесь ты болеше армянин, чем те, кто живут в Армении. Не стоит также врать, что в Ереване безопаснее, чем в Степанакерте. Мы должны осознать, что другого дома у нас нет. Мы и есть стены нашего дома. Когда ты обманываешь себя, когда содержание твоей души лживое, тогда твой патриотизм не имеет любви - ты заслуживаешь сегодняшнего положения. Неискренний армянин не достоин иметь государство.
Давайте вернёмся к наших сестрах. Две девушки обладают огромной силой воли, чтобы остаться армянками. Для всех нас это отрезвляющая пощечина. Прежде всего преодолейте свою внутреннюю ложь, ваша неудача и ваша победа непосредственно отразятся на будущем Армении. Будьте честны с самим собой и спросите себя, что значит быть армянином: есть шашлык и кайфовать, или нести ответственность перед своей страной? Либо ты будешь жить в своей стране, пуская корни, развиваясь, творя и борясь, либо на твоей земле будет развиваться и процветать кто-то другой.
#ArtsakhIsArmenia
👍1
🇦🇲 / 🇷🇺 " Հաղթելու է այն, որ ունի ճիշտը։ Ով որ իմանում է ինչու համար է պայքա… — Մաքուր Հայաստան | Մաքուր Հայաստան