Ես ընդհանրապես չեմ ընդունում, որ մարդիկ գալիս են մեր տուն ու մեր պատերին տարբեր նշաններ գրում՝ ատելություն քարոզելով ուրիշ պետությունների և ազգերի դեմ։ Կապ չունի, թե որ կողմից են նրանք՝ Ռուսաստանի, թե Ուկրաինայի, Իսրայելի, Պակիստանի, թե Սիրիայի. գնացե՛ք ձեր տուն ու այնտե՛ղ քարոզեք։